Առողջապահության լրատու 4-5.2012
Առասպելներ և մոլորություն արթրիտի մասին
Հարվարդի բժշկական դպրոցի փորձագետները հավաքել և նկարագրել են արթրիտին (հոդերի բորբոքում) վերաբերող ամենատարածված մոլորությունները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդի մեջ տարածված առավել հանրածանոթ սխալ կարծիքները:
Արթրիտն առանձին հիվանդություն է
Իրականում. գոյություն ունեն արթրիտի ավելի քան 100 տարատեսակ և դրան հրահրող բազմաթիվ գործոններ: Այսպես, արթրիտը կարող է լինել ինչպես առանձին, այնպես էլ այս կամ այն հիվանդության «կցում»: Օրինակ, օստեոարթրոզն առանձին հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են հոդերի մակերեսային աճառային հյուսվածքները, այսինքն, դա նույնպես արթրիտ է: Մյուս օրինակը` համակարգային կարմիր գայլախտը, որի դեպքում հոդերի բորբոքումը նույնպես հիմնական հիվանդության ախտանիշներից մեկն է:
Հոդացավերն արթրիտի առաջին նշաններից են
Որքան էլ տարօրինակ է, սակայն հոդացավը (արթրալգիան) պարտադիր չէ, որ արթրիտի նշան լինի: Հոդացավեր հաճախ կարող են հրահրել այնպիսի պատճառներ, ինչպիսիք են` տենդենիտը (ջլերի բորբոքում), բուրսիտը (բարակ հոդապարկի բորբոքում, որը ծածակում է խոշոր հոդերը, օրինակ` ուսագոտու կամ կոնքազդրային), օստեոարթրոզ (հոդերի դեգեներատիվ հիվանդություն), վնասվածքները` հոդերի վրա մեխանիկական ազդեցությամբ հրահրված: Բացի այդ, արթրալգիան (հոդացավ) կարող է հանդիպել նաև «ոչ հոդային» հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են, օրինակ ֆիբրոմիալգիան կամ, նույնիսկ, գրիպը:
Արթրիտը շատ ծանր ձևով է ընթանում
Բարեբախտաբար, արթրիտի շատ տեսակներ հաճախ թեթև ձևով են ընթանում: Մարդու կյանքի որակն այդ դեպքում մի քիչ վատանում է, սակայն նա շարունակում է աշխատել և չի տառապում անտանելի ցավերից: Բայց կան նաև արթրիտի այնպիսի տեսակներ, օրինակ, ռևմատոիդ արթրիտը, որը ոչ միայն ծանր է համարվում, այլև հանգեցնում է հաշմանդամության:
Արթրիտի և հոդային այլ հիվանդությունների առաջացման գործոնները հայտնի են
Ներկայումս միայն հայտնի է, որ արթրիտն աուտոիմուն հիվանդությունն է: Պարզված չէ միայն արթրիտի այլ տեսակներ հրահրող գործոնները: Օրինակ, օստեոարթրոզ կարող է զարգանալ տարբեր վնասվածքներից հետո, փոխանցվել ժառանգաբար կամ էլ ճարպակալման հետևանք լինել:
Հոդային յուրաքանչյուր հիվանդություն, այդ թվում արթրիտը ծերացման բնական դրսևորում է
Ոչ, դա այդպես չէ: Արթրիտն իր համար տարիքայն նշաններով «զոհեր չի փնտրում», և մանկական տարածված արթրիտն ավելի քիչ թիվ չի կազմում, քան «ծերունականը»: Ավելին, երեխաների շրջանում ամենից հաճախ հանդիպում է ռևմատոիդ և համակարգային կարմիր գայլախտով պայմանավորված արթրիտը: Երեխաներն այս հիվանդություններն ավելի ծանր են տանում, դրանք բացասաբար են ազդում ոչ միայն ոսկրերի և հոդերի ձևավորման, այլև հոգեկան վիճակի վրա:
Օստեոպորոզն արթրիտի տեսակներից մեկն է, որն ուղեկցվում է թիկունքի կամ ողնաշարի ուժեղ ցավերով
Իրականում, Օստեոպորոզը հաճախ ընթանում է առանց ցավային ախտանիշների: Այս հիվանդության դեպքում նվազում է ոսկրերի ամրությունը և բարձրանում կոտրվածքներ ստանալու ռիսկը: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հիվանդությունն առանց ցավի է ընթանում: Կոտրվածքից հետո, որպես կանոն, ցավն առաջանում է, սակայն մի քանի շաբաթից անցնում է: Հարկ է նշել, որ օստեոպորոզի դեպքում ցավային զգացողություններ կարող են դրսևորվել նյարդերի վրա ճնշելուց, ոսկրերի դեգեներատիվ փոփոխությունից ծռվում է ողնաշարը, ինչն էլ իր հերթին, արտացոլվում է նյարդային վերջույթների վրա և ցավ է առաջանում:
Բժիշկներն օստեոպորոզը ներնգ են համարում այն պատճառով, որ ցավերն առաջանում են միայն հիվանդության բարձիթողի փուլերում: Դրա համար բնակչության որոշակի խմբերին (օրինակ 50-անց կանանց) կոչ են անում ժամանակ առ ժամանակ հատուկ հետազոտություն անցնել, որոշելու ոսկրերի ամրությունը: Այդպիսի սկրինինգը կարող է օստեոպորոզ հայտնաբերել մինչև ցավերի ի հայտ գալը:
Արթրիտի առաջացման հնարավոր պատճառներից են կալորիական և ճարպոտ սննդի օգտագործումը
Մասնագետները կարծում են, որ այս մոլորությունը ծագել է դեռևս 200 տարի առաջ, երբ մարդիկ կապ էին տեսնում առատ, կալորիական սննդի և պոդագրայի նոպաների միջև:
Իրականում սնունդն այդ նույն պոդագրայի վրա այնքան էլ շատ չի ազդում: Այս դեպքում ալկոհոլն ավելի վտանգավոր է: Բացի այդ, պոդագրա կարող են հրահրել որոշ դեղպատրաստուկներ, որոնք, օրինակ կիրառվում են հիպերտոնիայի դեպքում:
Ռենտգենագրության, մագնիսա-ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել վնասված հոդերի պատճառները
Իրականում այս բոլոր հետազոտություններն օգնում են ախտորոշել վնասվածքներից հետո առաջացած կոտրվածքները, կամ էլ օգնում ախտորոշել քաղցկեղի կասկածանքով պացիենտների մոտ ուռուցքի նշանները, կամ էլ ախտորոշել հնարավոր ռեցիդիվները: Սակայն հոդացավերի առաջացման հնարավոր գործոնների որոշման համար վերը նշված հետազոտության տեսակներն այնքան էլ հաճախ չեն օգտագործում:
Արթրիտն ախտորոշելուն կօգնի արյան հետազոտությունը
Իրոք, գոյություն ունեն թեստեր, որոնք ճշգրիտ արդյունք են տալիս: Օրինակ, ԷՆԱ-ն (էրիթրոցիտների նստեցման արագությունը) օգնում է ախտորոշել բորբոքումը, ռևմատոիդ գործոնի մակարդակը: Ռևմատոիդ գործոնն օգնում է մարդու մոտ որոշել ռևմատոիդ արթրիտը, իսկ հականուկլեար հակամարմիններն օգնում են համակարգային կարմիր գայլախտի ախտորոշման դեպքում: Սակայն վիճակագրութւյան համաձայն, 30% առողջ մարդկանց մոտ արյան մեջ հայտնաբերվում են հականուկլեար հակամարմիններ, իսկ ԷՆԱ-ն բարձանում է հասարակ մրսածության դեպքում:
Դրա համար, արյան հետազոտության արդյունքների հետ մեկտեղ, սխալ ախտորոշումից խուսափելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել նաև պացիենտի բողոքները և լրացուցիչ հետազոտություններ ու թեստեր նշանակել:
Արթրիտն անբուժելի է
Բուժման հաջողությունն, առաջին հերթին, պայմանավորված է արթրիտի տեսակով և զարգացման փուլով: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է բուժման տարբեր սխեմաներ, որոնց դեպքում արթրիտի որոշ տեսակներ կարող են լիովին բուժվել, մյուս (առավել ծանր) տեսակների դեպքում պացիենտի վիճակը կարելի է կայունացնել: Այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, դրա համար, լիովին հնարավոր է, որ մոտ ապագայում մարդկությունը կդադարի տառապել հոդերի բորբոքումից:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...
Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...
Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...
ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...
Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է` իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...
Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն